ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Աշխարհը չի դադարելու ջունգլի լինելուց

Աշխարհը չի դադարելու ջունգլի լինելուց
14.11.2024 | 12:49

Վերջերս շատ եմ մտածում, թե մեր մեծերը ինչ կոդեր են դրել մեր մեջ, որոնք կարծրատիպեր են դարձել, և մենք չենք կարողանում դրանք ոչ մի կերպ կոտրել, նույնիսկ՝ այս լուսավոր դարում։

Օրինակ՝ Թումանյանի «Գիքորը», երբ մի ողջ ժողովուրդ այդ խեղճ մեկն է՝ զոհ է, կամ «Մկների ժողովի» զանգ կախելը, երբ մերոնք նկատի ունեն խոսելու փոխարեն գործ անելը։

Բայց ենթագիտակցության մեջ այդ «գործը» մի բան է, որի արդյունքն էֆեկտիվորեն փախչելն է ու կրկին ուղղակի գոյատևելը։ Ասենք, ոչ ոք չի ցանկանում էդ կատվին թունավորել՝ կերի մեջ թույն լցնելով, ինչն ավելի անվտանգ է, բայց շատ ավելի էֆեկտիվ, կամ թակարդ լարելը։

Բարդ է, բայց մեզ օդի ու ջրի պես գոնե մի փոքրիկ, սակայն էֆեկտիվ էլիտա է հարկավոր հիմա, որը հեղափոխական գաղափարներով կկոտրի խեղճի ու գոյատևողի կարծրատիպերն ու կդարձնի մեզ գիշատիչ ու խորամանկ ազգ, քանի որ աշխարհը չի դադարելու ջունգլի լինելուց, ավելին՝ ավելի կատաղի է դառնալու։

Հ.Գ. Ես ամենևին չեմ մեղադրում Թումանյանին կամ մնացածներին, քավ լիցի։ Նրանք իրենց ժամանակի համար ճշմարտացի են եղել, ավելին՝ ապագան էլ են տեսել։ Մեր այսօրվա ապագան։ Բայց պետք է կոտրել, փոխել այդ ամենը։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 3166

Մեկնաբանություններ